Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Խնդիրների հոտը գալիս է. Ա. Դավուդյան

Մի քանի օրից սկսվող իրանական Նոր տարվա՝ Նովրուզի տոներին եթե Հայաստան մոտ 10 հազար զբոսաշրջիկ գա, մենք կուրախանանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան զբոսաշրջային այցելություններ կազմակերպող գործակալություններից «ՏԱԹԵՎ-Տ.Տ.Տ.» ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը: Այս վատատեսության համար որպես հիմք նա նշեց 2 պատճառ՝ ՀՀ-ում հյուրանոցներն անցած տարվա համեմատ թանկացել են և Իրանում դոլարի փոխարժեքը մոտ 70%-ով միանգամից բարձրացել է:

Ա. Դավուդյանը տեղեկացրեց, որ հյուրանոցները դեռ դեկտեմբերից կանխավճար են պահանջել, հետո մերժել են, թե տեղ չկա, բայց հիմա իրենք են խնդրում. «Անցած տարվա համեմատ 11-14 հազար դրամով մի գիշերակացը թանկացրել են: Մարտն ընդհանրապես մեռած սեզոն է զբոսաշրջային առումով, պարզապես Իրանում է տոն, և մարդիկ ուզում են դուրս գալ»: Նրա խոսքով՝ Դուբայի հետ հարաբերությունները ներկայում վատացել և գրեթե խզվել են, եթե Վրաստանը պայմաններ ստեղծի, միանշանակ կտեղափոխվեն այնտեղ: Ընդհանրապես պարսիկ զբոսաշրջիկները շուկայում ավելացել են մոտ 10-25%-ով, բայց միայն մարտին արդեն 3 տարի է, ինչ հետզհետե նվազում է զբոսաշրջիկների թիվը:

«Մարդիկ, որ այդքան գումար են տալիս, չեն ստանում համարժեք ծառայություն: «Անի» հյուրանոցում երկտեղանոց համարի գինը 56 հազար դրամ է (120 դոլար), մարտի համար դա աբսուրդ է: Նույն պայմանները Մալայզիայում 70-80 դոլարով են ստանում, այն էլ՝ 5 աստղանի հյուրանոց, մասնավոր ծովափ և այլ ծառայություններ, որ չես համեմատի մեր երկրի հետ: Այս տարի միայն համերգների համար են գալիս: Նովրուզի առաջին 5 օրը նախատեսվում են համերգներ»,- նշեց Ա. Դավուդյանը:

Նրա հաշվարկով՝ Իրանից ՀՀ տեղափոխման հնարավորությունները 8-9 հազար մարդ է, մեքենաներն էլ հաշված՝ առավելագույնը 10 հազար: Անցած տարի թվեր էին հրապարակում 20 հազար պարսիկ զբոսաշրջիկների մասին, ինչն, ըստ ընկերության տնօրենի, չափազանց ուռճացված է, դա հեքիաթային թիվ է: Անցած տարի մարտին օդանավերով 4 հազար մարդ է տեղափոխվել, այսինքն՝ մնացածը՝ 16 հազարը ցամաքով է եկել, իսկ 40 տեղանոց մեքենաներով հաշվելիս ստացվում է 450 ավտոբուս, 10 օրում օրական 45 ավտոբուս: Ա. Դավուդյանը դա «աբսուրդ» անվանեց: Իսկ ՀՀ-ում զբոսաշրջիկը մոտ 1000 դոլար է ծախսում:

«Շուկան գներն ինքը կկարգավորվի, երբ այս տարի առաջին հարվածը ստանա: Բայց պետական մոտեցումը դժվարեցնում է՝ արտոնագրումներ, գրանցումներ և այլն: Հյուրանոցներն էլ գերադասում են իրանցիների հետ աշխատել, որ այլ թիվ ցույց տան, դրա համար էլ տեղի գործակալությունների հետ չեն աշխատում: «Ավիատրանսը», «Հրազդանը», «Ռոյալ փալասը», «Մարիոթը», «Կոնգրեսը» ահազանգում են: Նրանք խնդիրներ կունենան: Արդեն խնդիրների հոտը գալիս է»,- ասաց Ա. Դավուդյանը:

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում