Ավստրալիայի հարավ-արևելքում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, ջրհեղեղների հետևանքով, որի պատճառը հորդառատ անձրևներն են, հեղեղվել է մոտ երկու հազար տուն։
Այսօր ոստիկանությունը հայտնել է, որ նահանգի հյուսիսում գտնվող Բուրկ քաղաքում մեկ մարդ է զոհվել։
Բազմաթիվ բնակիչներ տարհանվել են։
Радио Свобода-ի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով վնասվել են ճանապարհները, կամուրջները, ինչպես նաև բերքը։










































