Korrespondent-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ Աբխազիայում ընթացող խորհրդարանական ընտրություններն օրինական չեն, և դրանց արդյունքները չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից:
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան այս կապակցությամբ հայտարարել է. «Միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները Աբխազիան համարում են օկուպացված տարածք: Դրա համար էլ այնտեղ ամեն տիպի ընտրության անցկացում անօրինական է:
Աբխազիայից վտարվել է ավելի քան 300,000 վրացի: Դրա համար էլ կարիք չկա խոսել այդ ընտրությունների օրինական լինելու մասին: Աբխազիայում ընտրությունները կարող են օրինական ճանաչվել միայն այն դեպքում, եթե այնտեղ վերադառնան բոլոր փախստականները»:








































