Երեկ մենք տեղեկացրել էինք, որ մարտի 9-ին, օրվա ընթացքում, իսրայելական օդուժը ավիահարձակում է իրականացրել Պաղեստինի Գազայի հատվածում: France Presse գործակալության տեղեկություններով` զոհերի թիվը արդեն հասել է 12-ի:
«Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հաղորդել է իր 4 անդամի սպանության մասին: Իսրայելի ռազմական աղբյուրներն ասել են, որ հրեական պետությունն այս միջոցին է դիմել այն բանից հետո, երբ հրթիռակոծության է ենթարկվել Իսրայելի տարածքը, որի հետևանքով լուրջ վնասվածք էր ստացել 4 մարդ, մեկը գտնվում է ծանր վիճակում:
Հայտնի է նաև, որ օդային ռմբակոծության հետևանքով զոհվել են «Ազգային դիմադրության կոմիտեներ» պաղեստինյան ծայրահեղական կազմակերպության ղեկավարն ու նրա մերձավորներից մեկը:








































