40 տարի անց այն բանից հետո, երբ պատմաբանները մեղադրել էին Չարլզ Դարվինին, բնագետը վերջապես ազատվել է մեղադրանքներից, ըստ որոնց՝ նա մտքեր է գողացել, որոնք օգնել են ձևավորել էվոլուցիոն տեսությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հետազոտողները կարծում էին, որ Դարվինն իր մոտ պահել է մեկ այլ բնագետի նամակ, որտեղ կարծիքներ են եղել բնական ընտրության վերաբերյալ, և կասկածներ կային, որ նա դրանք օգտագործել է էվոլուցիայի իր տեսությունը վերջնական տեսքի բերելու համար՝ մինչ 1858 թվականի հուլիսին այդ մասին կհայտներ աշխարհին:
Այնուամենայնիվ, գիտնականներն այժմ կարողացել են մեծ Դարվինին ազատել մեղադրանքներից` ապացուցելով, որ նա այդ նամակը ստացել է տեսության մասին հայտնելուց մեկ ամիս անց: Գիտնականները նախկինում ևս գիտեին, որ բնագետ Ալֆրեդ Ռուսել Ուոլասը ևս Ինդոնեզիայում ապրելիս Դարվինից անկախ հայտնաբերել էր բնական ընտրության տեսությունը:
Նա հետազոտական աշխատությունում այդ ամենի մասին գրելով` 1858 թվականին այն ուղարկել էր Դարվինին: Աշխատանքը հրապարակվել էր Դարվինի աշխատանքի հետ միասին։
Էվոլուցիոն տեսության մասին Դարվինի աշխատությունը գիտության պատմության ամենամեծ հեղափոխություններից մեկն է համարվում:







































