ԱՄՆ-ում գործազրկության ցուցանիշը փետրվարին մնացել է նախկին մակարդակի վրա` 8.3 %: Անցած ամսվա ընթացքում աշխատանք է գտել ԱՄՆ-ի 227 հազար բնակիչ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ում տվյալ պահին հաշվվում է 12.8 միլիոն գործազուրկ: Հունվարին գործազրկության մակարդակն ընկել էր մոտ 8.3 %-ով: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում: Դեկտեմբերին, ըստ ճշգրիտ տվյալների, գործազրկությունը կազմում էր 8.5 %:









































