Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման համար ձերբակալվել է 8 մարդ: Նրանք բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են:
Ձերբակալվածների թվում են հայտնվել նաև Էմմա Սալիմյանն ու Նաթելա Նասիրյանը: Նրանք փորձել են կեղծ փաստաթղթերի միջոցով ստանալ Շենգենյան վիզա: Նրանց դեմ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով:









































