Չարլզ Դիքենսի «Ամայի տունը» երկի հիման վրա նկարահանված հնագույն ֆիլմը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի կինոինստիտուտում անգլիացի գրողի 200-ամյա տարելիցին։ 1901 թ. մարտին նկարահանված «Խեղճ Ջոյի մահը» ժապավենը այս տարվա փետրվարին գտել է պահեստի վարիչը՝ Բրայենի Դիքսոնը։
«Այդ բացառիկ ֆիլմի բացահայտումը, որը գտնվում է գերազանց վիճակում, իսկական հաջողություն է գրողի տարելիցի տոնակատարության կապակցությամբ»,- ասել է Դիքսոնը։
Ֆիլմը հայտնաբերվել է Չինաստանի մասին վաղ ֆիլմերի ուսումնասիրության ժամանակ։ «Խեղճ Ջոյի մահը» կցուցադրվի մարտի 9-ին և 23-ին Բրիտանական կինոինստիտուտի Լոնդոնի գրասենյակի դահլիճում,- տեղեկացնում է ИТАР-ТАСС։











































