Եվրախորհրդարանը, ինչպես սպասվում է, մարտի 15-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում բանաձև կընդունի Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, իսկ նախօրեին տեղի կունենան խորհրդարանական քննարկումներ՝ ԵՄ-ում նախագահող Դանիայի ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլը ծառայության ներկայացուցչին:
Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների դաշինքից (ALDE) Ռուսաստանի հարցով զեկուցող Քրիստինա Օյուլանդը (Ֆինլանդիա) ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի կապակցությամբ հանդես է եկել Ռուսաստան-Եվրամիություն գագաթղաժողովները ռուս և եվրոպացի պաշտոնատար անձանց հանդիպումներով փոխարինելու նախաձեռնությամբ: Այժմ գագաթնաժողվները տեղի են ունենում տարեկան երկու անգամ:
«Պուտինի Ռուսաստանը երբեք չի դառնա «ռազմավարական գործընկեր» Եվրամիության համար, մինչև որ չանցկացվեն ազատ և արդար ընտրություններ բոլոր ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցությունների մասնակցությամբ»,- ասվում էր Օյուլանդի հայտարարության մեջ:
Ավելի վաղ նա առաջարկել էր սառեցնել ԵՄ-ի հարաբերությունները Պետդումայի հետ, քանի դեռ Ռուսաստանը չի ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացում:






































