Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարող է հրավիրվել մարտի վերջին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ կոնֆերանսին:
Գյուլը հավելել է, որ իրենք չպետք է իրենց երկկողմանի հարաբերությունները խառնեն միջազգային կոնֆերանսի հետ: Գյուլը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կմասնակցի այդ կոնֆերանսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ֆրանսիան «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ կոնֆերանսում ներկայացնելու է արտգործնախաար Ալեն Ժյուպեն:









































