Աղդամի շրջանի Միր Աշինլի գյուղի մոտակայքում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից ոչ հեռու, այսօր ականի վրա տրակտոր է պայթել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով 1news.az ինտերնետային պարբերականին:
Պարբերականը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով տրակտորիստը գլխի և ոտքի ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։









































