Thursday, 04 06 2026
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ՀՀԿ համագումարը կուսակցության նախագահ կընտրի Սերժ Սարգսյանին

Մարտի 10-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը: Առաջիկա համագումարի վերաբերյալ որոշակի տեղեկություններ ճշտելու համար «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

– Պարոն Սահակյան, այս օրերին բոլորը խոսում են համամասնական ցուցակների մասին, թե ով որ տեղում է: ՀՀԿ-ն իր համագումարի ընթացքում բավարարելո՞ւ է հասարակության այդ հետաքրքրությունը, ցուցակներ հարապարակելո՞ւ եք:

– Ո՛չ, համագումարի ժամանակ համամասնական ցուցակի մասին որևէ քննարկում չի լինի: Ցուցակի շուրջ քննարկումները համագումարից հետո կլինեն՝ հաջորդ շաբաթ:

– Իսկ անակնկալների սպասե՞նք: Օրինակ` կան լուրեր, թե ՀՀԿ գործադիր մարմնում փոփոխություններ են լինելու, որոշ մարդիկ դուրս են գալու:

– Համագումարը հիմնականում ներկուսակցական որորշումներ է ընդունելու: Ինչ վերաբերում է գործադիր մարմնին, ապա դեռևս խնդիրը քննարկված չէ, կարծում եմ՝ գործադիր մարմինը վաղը կհավաքվի և իր նախնական առաջարկությունները կձևավորի:

– Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ևս ընտրելու եք, այս անգամ ե՞ւս միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե՞ այլ թեկնածուներ էլ կան:

– Ո՛չ, միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

– Այսինքն` ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տեղում ևս նա է լինելու:

– Ցուցակի վերաբերյալ որևէ հարց դեռևս չի քննարկվել:

– Հասկանալի է, բայց մոտեցումն այս հարցում ինչպիսի՞ն է:

– Ես բազմիցս իմ մոտեցման մասին ասել եմ ու ևս մեկ անգամ կասեմ՝ իհարկե, յուրաքանչյուր կուսակցության առաջնորդ ինքը պետք է գլխավորի այդ կուսակցության համամասնական ցուցակը, որովհետև դա ընտրական ցուցակ է, և կուսակցական թիմը այդ կերպ պետք է հասարակությանը ներկայանալի դառնա:

– Պարոն Սահակյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ընտրություններից առաջ տեղի ունեցող համագումար է, ծրագրային նոր ուղենիշերի, նոր մոտեցումների մասին բարձրաձայնվելո՞ւ է:

– Կուսակցության նախագահի հաշվետու ելույթում բնականաբար որոշակի քաղաքական վերլուծություններ կլինեն, կարծում եմ, որ համագումարը նաև բանաձև կընդունի:

– Համամասնական ցուցակում գործարարներ լինել-չլինելու մասին շատ է խոսվել, այդ հարցը վերջնականապես որոշվա՞ծ է:

– ՀՀԿ ցուցակում կլինեն մարդիկ, որոնք միայն ու միայն զբաղվելու են քաղաքականությամբ, պատգամավորական գործունեությամբ: Այդ սկզբունքն արդեն որոշակի է, թե մենք ենք այդ մասին արդեն օրեր շարունակ ասում, նաև այդ մասին խոսել է հանրապետության նախագահը:

– Իսկ մեծամասնական առաջադրումների դեպքում ե՞ւս այս սկզբունքը գործելու է:

– Սովորաբար կուսակցությունը որոշում է ընդունում իր թիմի վերաբերյալ, իսկ մեծամասնականի դեպքում յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ առաջադրվել, թե ոչ:

– Նկատի ունենք այն թեկնածուներին, որոնք ՀՀԿ-ից են:

– Նրանք նաև ՀՀ քաղաքացիներ են և ինքնուրույն կարող են որոշել իրենց անելիքը:

– ՀՀԿ համագումարում հայաստանյան քաղաքական դաշտի բոլո՞ր ուժերն են հրավիրված:

– Բազմաթիվ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հրավերքներ ուղարկվել են: Հրավիրել ենք նաև «Եդինայա Ռոսիա» և Եվրոպայի ժողովրդական կուսակցություններին:

– Նախընտրական ծրագրի վերաբերյալ քննարկումներ համագումարում լինելո՞ւ են, և ո՞վ է հիմնականում զբաղվում ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմամբ:

– Նախընտրական ծրագրի մշակմամբ զբաղվում է կուսակցության շտաբը, այնտեղ կա աշխատանքային խումբ, որը քննարկում է ծրագրի խնդիրները, և ինչպես արդեն նկատել եք, նախընտրական ծրագրի մշակմամբ զբաղվում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը այցելում է մարզեր և փորձում է մեր ծրագրի մշակմանը մասնակից դարձնել նաև ժողովրդին: Իսկ ամփոփ ծրագիրը վերջնական կքննարկվի գործադիր մարմնի նիստում ու դրանից հետո նոր կհրապարակվի: Համագումարի ընթացքում ծրագրային խնդիրներ կբարձրացվեն, վերլուծություններ կլինեն, բայց ծրագիրն ամբողջությամբ մի փոքր ուշ կլինի:

– Վերջերս ՄԻԱԿ-ն իր համագումարի ժամանակ հայտարարեց, որ սատարում է ՀՀԿ-ին ու տեղ է գտնելու ՀՀԿ համամասնական ցուցակում: Արդյոք ՀՀԿ-ն իր համագումարի ժամանակ պատասխանելո՞ւ է ՄԻԱԿ-ին և մյուս այլ ուժերին, որոնք ցանկություն կհայտնեն հայտնվելու ձեր համամասնական ցուցակում:

– Դա հարց է, որը կապված է համամասնական ցուցակի հետ, ինչի վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել, քննարկումները կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում, ու այդ ժամանակ էլ որոշում կկայացնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում