CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թունիս ուղևորվելիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որում անդրադարձել է նաև փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպված և Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված՝ խիստ հակահայկական միտինգին, որի կազմակերպման վրա ադրբեջանական կողմը ծախսել է երկու միլիոն դոլար.
«Հանրահավաքի կազմակերպմանը նայում եմ դրականորեն, սակայն դրա ժամանակ ցուցադրված պաստառներն ամոթալի էին: Այդ պաստառները շատ ամոթալի էին: Դրանք չէին սազում Թուրքիային: Դա խայտառակություն է: Ես շատ վիրավորված ու հիասթափված էի: Ցավալի էր տեսնել այդպիսի գրություններ: Դրանք տգեղ էին, սակայն այդ ամենը չի կարելի ասել ողջ միտինգի համար: Դժբախտաբար, դրանք խաթարեցին միտինգի կազմակերպումը»:
Գյուլն անդրադարձել է նաև թուրք լրագրողների ձերբակալությանը՝ ընդգծելով, որ բազմիցս է ասել, թե այդպիսի դեպքերը վնասում են Թուրքիայի իմիջը:











































