Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը հինգշաբթի օրը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Իրանի վերաբերյալ քննարկումները դադարեցնելու փորձի համար:
Ռոմնիի խոսնակը The Jerusalem post-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը չի կարողացել պատժամիջոցների միջոցով հաջողության հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման հարցում:
Նա ավելացրել է, որ ամերիկացիները չեն ընդունի այն, որ նա բացահայտորեն փորձում է դադարեցնել բանավեճը ԱՄՆ-ի անվտանգության համար այդքան կարևոր խնդրի շուրջ:








































