Ողբերգությամբ է ավարտվել Կունգուրսկի շրջանում տեղի ունեցած հրդեհը. զոհվել է 9 մարդ,- հաղորդում է РИА Новости։
Ինչպես տեղեկացնում է Պերմի երկրամասում արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ին՝ ժամը 08.15, չորս հարկանի բնակելի տանը։
Հրդեհը մարելու ժամանակ հայտնաբերվել են մի ամբողջ ընտանիքի անդամների մարմիններ՝ տղամարդու, կնոջ և 7 երեխաների՝ 5 տղա և 2 աղջիկ։Նրանք հանձնվել են շտապօգնության աշխատակիցներին։
Ենթադրվում է, որ տան բոլոր բնակիչները մահացել են գազի թունավորումից։
Հրդեհի պատճառները ճշտվում են։










































