Երկվորյակների, որոնք լույս աշխարհ են եկել երեքշաբթի օրը Պորտուգալիայում, ծննդյան վկայականներում տարբեր հասցեներ կգրանցվեն։ Թեև երկու երեխաներն էլ ծնվել են միևնույն օրը, սակայն՝ հարյուրավոր կիլոմետրեր իրարից հեռու վայրերում։
Պատմությունը սկսվել է Ազորյան կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Ծննդաբերությունը վաղաժամ էր սկսվել, երբ փոքրիկների մայրը, որի անունն ու տարիքը չի նշվում, ուղևորվում էր ԱՄՆ-ի Լաժեշ բազայի ռազմական օդանավակայան։ Այնտեղ կինը պետք է նստեր Պորտուգալիայի ռազմաօդային ուժերի Merlin ուղղաթիռը։ Սակայն առաջին երեխան ծնվել է դեռ ուղղաթիռին մոտենալիս։
Ուղղաթիռը կնոջը հասցրել է Անգրա դու Էրոիժմու կղզիախմբի վարչական կենտրոն։ Արդեն այստեղ՝ քաղաքակիրթ պայմաններում, լույս աշխարհ է եկել երկրորդ երեխան՝ առաջին երեխայի ծնվելուց մոտ երկու ժամ հետո։