Լիբիայի վարչապետը հանդիպել է ամերիկացի օրենսդիրների հետ և շնորհակալություն հայտնել, որ վերջիններս աջակցություն ցուցաբերեցին ապստամբներին և օգնեցին, որ նախկին բռնապետ Մուամար Քադաֆին հեռացվի իշխանությունից:
Ինչպես գրում է Associated Press-ը, Աբդուռահիմ Ալ-Քեիբը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին այսօր ասել է, որ Լիբիայի բնակչությունն իսկապես գնահատում է այդ աջակցությունը: Լիբիայի ապստամբները կարողացան Մուամար Քադաֆիին հեռացնել իշխանությունից անցած տարի։ Նրանք ռազմական օգնություն էին ստացել ԱՄՆ-ից և այլ պետություններից:
Հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին ասել է, որ իրենք կքննարկեն այն, թե ինչպես է զարգանում պետությունը:











































