Ֆրանսիացի և նորվեգացի ոստիկաններն ավելի քան 13 ժամ հարցաքննել են ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հորը:
Փետրվարին Նովեգիայի իրավապահ մարմինները պաշտոնապես դիմել էին Ֆրանսիայի իշխանություններին` խնդրելով օգնել Ֆրանսիայի հարավում բնակվող նախկին քաղաքական գործիչ Իենս Բրեյվիկի հարցաքննության հարցում: Իենս Բրեյվիկը չի ապրել որդու հետ նրա մանկության տարիներից սկսած, սակայն նորվեգացի քննիչների կարծիքով՝ ավագ Բրեյվիկի հետ խոսելը կարող է օգնել՝ հասկանալու, թե ինչն է դրդել Բրեյվիկին ահաբեկչություն իրականացնել սեփական ժողովրդի դեմ:
Նորվեգական կողմի խնդրանքը բավարարվել է և թարգմանչի միջոցով կայացել է Բրեյվիկ–ավագի հարցաքննությունը:
«Հարցաննությունը երկար է տևել, մոտ 13 ժամ: Այն անցկացրել են ֆրանսիացի քննիչները, սակայն մենք ևս կարողացանք լրացուցիչ հարցեր տալ»,- ասել է նորվեգացի քննիչ Քրիստիան Խատլոն:
Նա նշել է, որ հիմնականում խոսվել է մեղադրյալի մանկության, հոր ու որդու փոխհարաբերությունների մասին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Անդերս Բրեյվիկի դեմ պաշտոնապես մեղադրանք էր ներկայացվել ահաբեկչության հոդվածով:









































