«Հայուհիները աշխարհի ամենագեղեցիկ մայրերն ու աղջիկներն են, հայուհիները ամենահրաշալի տուն պահողներն են. վկա Կանադայի բնակիչները, որ շատ են ուզում իրենց տղան հայ աղջիկ առնի և իրենց աղջիկը հայ տղա առնի, վկա աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները, որ այնքան սիրելի են իբրև ազգ, իբրև մարդկության շարունակողներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:
Նա շնորհավորեց իր խաղընկերուհիների, մշակույթի բնագավառի ներկայացուցիչների, հայ մայրերի Մարտի 8-ը, ովքեր պահպանում են մեր լեզուն անաղարտ. «Նրանք իրենց ընտանիքի պատիվն են պահում բարձր և սրբորեն, մաղթանքներս համայն ազգի տիկնանց»:









































