Բրազիլիայում կանայք ավելի շատ, քան աշխարհում որևէ այլ տեղ, համոզված են, որ երջանկությունը կամ արդեն եկել է, կամ սպասվում է առջևում: Այսպես է կարծում Բրազիլիայի հասարակական կարծիքի հետազոտության ազգային կենտրոնի սոցիոլոգ Մարսելու Ներին:
Ներիի գիտական աշխատությունից պարզ է դառնում, որ, ըստ պայմանական տասը բալանոց սանդղակի, Բրազիլիայի միջին բնակիչը երջանիկ կյանքի հնարավորությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում գնահատում է 8.98 գնահատականով:
Հատկանշական է, որ բրազիլացի տղամարդիկ, թեև քչերը, սակայն լավատեսությամբ զիջում են իրենց ընկերունիներին: Իրենց վերաբերմունքը հարցին՝ արդյոք կա՞ երջանիկ կյանք, նրանք արտահայտել են 8.56 գնահատականով:
Ընդհանուր՝ համաշխարհային մասշտաբով՝ միջին «երջանկության ցուցանիշը» կազմում է՝ 6.74 կանանց և 6.69 տղամարդկանց համար: Այսպիսով, մենք կարող ենք վստահորեն ասել, որ 200 միլիոն բնակչությամբ Բրազիլիայում ապրում են բավական երջանիկ մարդիկ:
Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա չամուսնացած կանայք աշխարհում ընդհանրապես ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ամուսնացած են՝ 7.28 ընդդեմ 6.6-ի: Այնպես որ, ամուսնացած տղամարդիկ մտածելու և անելու շատ բան ունեն,-տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:











































