Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող քաղաքական ու մարդասիրական իրավիճակը և տարածաշրջանային երկրների անելիքները: Անանը ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա:









































