ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Ակնհայտ է, որ մեր ողջ պատմության ընթացքում հայ կինը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր պետության բջիջը համարվող ընտանիքի հենասունը, հայեցի սերունդ դաստիրակողն ու դժվար պահերին, նույնիսկ զենքը ձեռքին մեր անկախությունն ու գոյատևելու իրավունքի համար պայքարողը:
Վստահ եղեք, որ աշխարհի ամենագեղեցիկ և ամենահմայիչ կանայք դուք եք: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ և մաղթում եմ երջանկությոն, բարեկեցություն ու բարգավաճում»:











































