Մադասգասկարին պատուհասած «Իրինա» փոթորիկը խլել է 73-ից ոչ պակաս մարդու կյանք: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով կղզու փրկարար ծառայությանը:
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտարարել էին 65 մարդու մահվան մասին:
Տարերային աղետների դեմ ազգային բյուրոյի տվյալներով` ամենից շատ թվով մարդիկ մահացել են երկրի արևելյան շրջանների առափնյա վայրերում:
Ավելի քան 73 հազար մարդ աղետի հետևանքով ստիպված եղել է լքել իր բնակության վայրը:
Հիշեցնենք, որ 2008 թ. «Իվան» ցիկլոնը խլեց ավելի քան 100 հազար մարդու կյանք, տուժել էր ավելի քան 300 հազար մարդ:









































