Նախօրեին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում կայացած համերգում Ռուսաստանի ժողովրդական երգչուհի Իրինա Ալեգրովան հայտարարել է բեմից հեռանալու իր մտադրության մասին: Երգչուհին որոշել է ավարտել ակտիվ համերգային գործունեությունը և մոսկովյան համերգով սկսել է իր հրաժեշտի շրջագայությունը: Մեկ տարում Ալեգրովան ելույթ կունենա Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Ամերիկայում:
«Հարգելի տիկնայք և պարոնայք, այսօր ես հայտարարում եմ հրաժեշտի շրջագայության մասին: Բայց ես չեմ սիրում դնել վերջակետեր: Ես դնում եմ բազմակերտեր»,- ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ հայտարարել է երգչուհին:










































