Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ապշերոնի շրջանային դատարանը islamazeri.az կայքի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովին դատապարտել է 1.5 տարվա ազատազրկման:
Դատարանը Բայրամովին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետով (հրաձգային զենքի ու զինամթերքի ապօրինի ձեռք բերում, պահպանում, կրում) և 234-րդ հոդվածի 1-ին կետով (թմրանյութերի ապօրինի ձեռք բերում, պահպանում), ինչի համար էլ նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը, սակայն, պահանջում էր Բայրամովին ազատազրկել 5 տարով: Բայրամովը ձերբակալվել էր 2011 թվականի օգոստոսի 11-ին:










































