Համացանցում աշխարհի ամենամեծ որոնողական համակարգն ունեցող Google ընկերությունը տոնական տարբերանշան է տեղադրել առաջին էջում, որով ազդարարում է Մարտի 8-ը: Գրաֆիկական տարբեր պատկերների տեսքով ներկայացված Google-ի տարբերանշանում նշմարվում է, մասնավորապես, «Վեներայի հայելին», որը սովորաբար օգտագործվում է որպես կնոջ խորհրդանշան:
Հիշեցնենք, որ Google-ը պարբերաբար դիմում է այսպիսի հնարքների` նշելու համար տարբեր նշանակալի իրադարձություններ, ինչպիսիք են Ամանորը, Հելոուինը, հայտնի մարդկանց տարեդարձները, մարզական միջոցառումները և այլն: