Մեր աղբյուրների փոխանցմաբ, այսօր` ժամը 15.00-ին, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանի ղեկավարների հետ քաղաքապետարանում խորհրդակցություն է հրավիրել։ Սպասվում է, որ վարչական շրջանի ղեկավարներին նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից հանձնարարականներ կտրվեն։ Հանդիպման ընթացքում, շատ հավանական է, նաև քննարկվեն վերջին շրջանում շահարկվող կադրային փոփոխություների մասին հարցերը։