Փարիզում հրեական համայնքի ղեկավարը ֆրանսիացի քաղաքական գործիչներին կոչ է արել նախընտրական քարոզարշավի ժամանակ խուսափել կրոնական թեմաներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս կոչը հաջորդել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի խոսքերին, ով քննադատել է կենդանիներին զոհաբերելու մուսուլմանական և հրեական ավանդույթը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ երկրում ներգաղթյալները չափից շատ են: Նա նաև խոստացել էր, որ այս տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կրկնակի կկրճատի ներգաղթյալների թիվը:







































