Hublot շվեյցարական ընկերության ղեկավար Ժան-Կլոդ Բիվերը հայտարարել է 5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցների վաճառքի մասին՝ չորեքշաբթի օրը հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ժամացույցի այս մոդելը դրվագազարդված է 1.2 հազար ադամանդներով: Hublot-ի ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել վեց ադամանդների վրա, որոնցից յուրաքանչյուրի քաշը գերազանցում է 3 կարատը:
Բիվերի խոսքերով՝ տվյալ պահին սա աշխարհում ամենաթանկ մոդելն է: