Այն բանից հետո, երբ Լիբիայի արևելյան շրջանում հայտարարվել էր ինքնավարության մասին, երկրի առաջնորդ Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը խոստացել է, որ ուժ կգործադրի՝ կանխելու համար երկրի բաժանումը հատվածների
Ինչպես գրում է The Guardian-ը, Լիբիայի առաջնորդն այս մեկնաբանություններն արել է այն բանից հետո, երբ 3000 ակտիվիստներ, քաղաքական գործիչներ և ցեղախմբերի առաջնորդներ հանդիպել էին Արևելյան Բենղազի քաղաքում և ձևավորել Կիրենաիկայի շրջանային խորհուրդ:
Ինքնավարության վերաբերյալ նրանց հայտարարությունն արագորեն ճգնաժամի պատճառ է դարձել: Ջալիլը ճգնաժամի վերաբերյալ զգուշացրել է` ասելով, որ կոչ է անում Լիբիայի իր եղբայրներին մտածել հետևանքների մասին և այն դավադրությունների մասին, որոնք իրականացվում են նրանց թիկունքում, քանի որ որոշ մարդիկ ցանկանում երկիրը կրկին կործանել:









































