Այս տարվա հունվարին ֆիզիկական անձինք Հայաստանից արտերկիր են փոխանցել 15 մլն 785 հազար դոլար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թ. առաջին ամսում 2011թ. հունվարի համեմատ մեր երկրից արտահոսել է 27%-ով ավելի գումար (12 մլն 411 հազար դոլար):
Ընդ որում՝ դրանից 8 մլն 530 հազար դոլարը ՀՀ քաղաքացիները փոխանցել են ՌԴ, 1 մլն 499 հազարը՝ ԱՄՆ:








































