Լոնդոնի InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային ապրանքային բորսայում Brent մակնիշի նավթի գներն աճել են 1,91 դոլարով` օրվա ավարտի հասնելով 97,61 դոլար/բարել-ի:
Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գինն աճել է 1,86 դոլարով: Օրվա վերջում մեկ բարելի դիմաց այդ մակնիշի նավթի գինը կազմել է 91,11 դոլար:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ըստ փորձագետների, նավթի գների վրա ազդում են ամերիկյան կորպորատիվ վերջին դրական լուրերը, ինչպես նաև Ճապոնիայի ցանկությունը` Չինաստանի օրինակով օգնության ձեռք մեկնելու եվրոպական այն տնտեսություններին, որոնք այս պահին լուրջ խնդիրներ ունեն: