Էստոնիայի Բաբադուզե հրապարակում գործադուլին մասնակցում են կրթության ոլորտի աշխատակիցները: Այս մասին հայտնում է էստոնական ERR հեռուստառադիոկորպորացիան:
Ուսուցիչներին միացել են նաև այլ ոլորտի աշխատակիցներ: Փողոց է դուրս եկել ավելի քան 15 հազար մարդ: Գործադուլավորները պահանջում են մինչև 20 տոկոսով բարձրացնել կրթության ոլորտի աշխատակիցների նվազագույն աշխատավարձերը:
Բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 600 դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ ամբողջ երկրից: Այս շաբաթվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղի են ունեցել բողոքի ցույցեր կամ կոլեկտիվների հավաքներ:
Խաղաղ բնույթ կրող գործադուլը, ինչպես նախապես հաղորդվել է, կշարունակվի 3 օր: Նրանց պահանջներին աջակցում են բժիշկները, նավաստիները, տրանսպորտի աշխատակիցները:
Ենթադրվում է, որ գործադուլն իր գագաթնակետին կհասնի մարտի 8-ին։









































