Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրաման է ստորագրել Վիրտուալ բարձրագույն խորհրդի ստեղծման մասին և նշանակել է այդ խորհրդի անդամներին:
Խամենեին, ընդգծելով հասարակական և անձնական կյանքի վրա սոցցանցերի ազդեցությունն ու կարևորությունը, հայտարարել է կիբերտիրույթի բացասական ազդեցության կանխման հարցում գործողությունների կոորդինացման անհրաժեշտության մասին:
Խամենեիի խոսքերով՝ Վիրտուալ խորհուրդը կվերածվի երկրի կիբերտիրույթի Ազգային կենտրոնի:








































