Грузия Online-ի փոխանցմամբ՝ մարտի 8-ին Վրաստանում հիմնականում ծնվում են աղջիկներ: Քաղաքացիական ռեեստրի տվյալները վկայում են, որ մարտի 8-ին Վրաստանում ծնվել է 16,426 մարդ, որոնցից 10,024-ը՝ աղջիկներ:
Մարտի 8-ին Վրաստանում ամենաշատ ծնունդները գրանցվել են 1960 թվականին՝ 276 մարդ, որոնք վաղը կդառնան 52 տարեկան: Մարտի 8-ին ծնվածների մեծ մասը բնակվում է մայրաքաղաք Թբիլիսիում:










































