Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարվածի Իրանին, ապա դրանով իսկ սխալ կգործի և կկրի մեծ կորուստներ.
«Իսրայելը լրջորեն ռիսկի կդիմի իր անվտանգության հարցում, եթե որոշի հարվածել Իրանին: Դա անկասկած է: Իրանի վրա յուրաքանչյուր հարձակում նշանակում է լուրջ սպառնալիքի տակ դնել սիոնիստական ռեժիմի անվտանգությունը:
Նրանք հստակորեն կզգան այդ քայլի հետևանքները: Այսօր մենք ավելի հզոր ենք ռազմական հնարավորությունների տեսանկյունից: Եթե Իսրայելը գործի այդպիսի սխալ, ապա կկրի լուրջ կորուստներ»:










































