Հայրն ու խորթ մայրն գրեթե քառորդ դար է՝ ստիպում են իրենց որդուն ապրել փայտե վանդակում, առանց շարժվելու որևէ հնարավորության:
Գուանսիի բնակիչ 23-ամյա Վեյ Յունը ստիպված է իր ամբողջ կյանքն անցկացնել փակի տակ` հնազանդվելով ծնողների կամքին:
Տղամարդն ու կինը, որոնք իրենց միակ որդու կյանքը դարձրել են իսկական դժոխք, կարծում են, որ իրենց գործողությունները «հօգուտ» իրենց որդու են:
Ըստ տղայի խորթ մոր՝ Նոնգ Յունի խոսքերի՝ այս բռնի միջոցները ձեռնարկվել են 1991 թ. տեղի ունեցած դեպքից հետո:
2 տարեկան տղան շրջում էր տան շուրջը, քանի դեռ ծնողները զբաղված էին իրենց գործերով: Վեյը պատահմամբ իր վրա է շուռ տվել տաք ջրով կաթսան` ստանալով բազմաթիվ այրվածքներ:
Հենց այդ ժամանակ էլ նրա հայրը որոշել է դիմել դաժան միջոցների՝ կառուցելով փայտե վանդակ երեխայի համար:
23 տարվա մեկուսացման ընթացքում տղան երբեք չի շփվել իր հասակակիցների հետ, դպրոց չի գնացել և այդպես էլ չի սովորել գրել ու կարդալ: Ավելին, չինացին մինչ այսօր ի վիճակի չէ նույնիսկ նորմալ խոսել:
Տղայի հայրը ոչ մի անգամ չի վերակառուցել կամ մեծացրել վանդակը, և այժմ 23-ամյա տղան արդեն հազիվ է տեղավորվում փոքրիկ վանդակում:
Խիստ զբաղվածության պատճառով տղայի խորթ մայրը միայն հազվադեպ է նրան դուրս հանում վանդակից՝ լողացնելու և հագուստը փոխելու համար:
Այս պահին Չինաստանի իշխանությունները հետաքննում են Վեյ Յունի գործը,- տեղեկացնում է Life News:











































