News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախորդ շաբաթ այցելել է Մերիլենդի ռազմա-բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Աֆղանստանում վիրավորված վրացի փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշին: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մերիլենդի ռազմա-բժշկական կենտրոնում Օբաման խոսել է վրացի զինծառայողի հետ: Նշվում է, որ փետրվարի սկզբին էլ Տուգուշիին այցելել էր ԱՄՆ ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրան հանձնել Վախթանգ Գորգասալի շքանշան:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ISAF-ի կազմում վրացի զինծառայողները ներգրավվել են 2009 թվականից: