Միտումները տանում են նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ևս գործի են դրվելու նախկինում կիրառված ընտրակեղծիքների որոշ տեսակներ` «կարուսել», մարդկանց ավտոբուսներով ընտրատեղամասեր բերել և այլն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մեզ ազատ ու արդար ընտրություններ են պետք: Կասկած չունեմ` իշխանությունները գիտակցում են սա: Այլ պարագայում աշխարհը մեզ չի ների: Միաժամանակ, կան ինչ-որ մարդիկ, որ չեն հասկանում հայ պետականության ու հասարակության գլխին կախված վտանգները: Այսօր, երբ աշխարհի երկու երկրների խորհրդարաններ ընդունում են ինչ-որ Խոջալուի «ցեղասպանություն», ապա մենք, իրոք, մտածելու բան ունենք»,- ասաց նա:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հավատում է` արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մղումը կարող է միավորել հայաստանյան ընդդիմությանը:











































