Երեկ երեկոյան ձերբակալվել է Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը:
Վերջինս կասկածվում էր նույն գյուղի 14-ամյա աշակերտուհու բռնաբարության մեջ։
Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 138 հոդվածի 2 մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ «Բռնաբարություն`անչափահասի նկատմամբ»։ Ներկայացված մեղադրանքով սահմանավում է պատիժ ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Գործը այժմ գտնվում է նախաքննության փուլում։
Հիշեցնենք, որ Աշոտ Ղուկասյանը բացի գյուղապետ լինելուց, նաև Հարթաշենի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր:







































