Հարավաֆրիկյան Հանրապետությունում արհմիությունների տասնյակ հազարավոր ակտիվիստներ պատրաստվել են չորեքշաբթի բողոքի ցույցեր կազմակերպել,- հաղորդում է BBC:
Բողոքի պատճառը նոր վճարովի մայրուղիներն են, որոնք Յոհաննեսբուրգը կապում են ՀԱՀ-ի մայրաքաղաքի՝ Պրետորիայի հետ:
Գործարար հասարակայնության ներկայացուցիչները և միավորումների աշխատակիցները պնդում են, որ ուղեվարձը չափազանց բարձր է:
Այժմյան բողոքի ցույցերը կազմակերպվել են Հարավաֆրիկյան արհմիությունների
կոնգրեսի կողմից (COSATU):










































