«Մինչ ՀՀԿ-ն նորացնում է իր կայքը, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի պաշտոնական կայքը ծառայեցնում է հարազատ կուսակցությանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Բանն այն է, որ Աժ կայքում տեղադրված լուրերը գերազանցապես ՀՀԿ-ականների մասին են` ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպել է Լեհաստանի դեսպանին, Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան, Նիկոյանը պատվոգրեր է տվել բժիշկներին և այլն: Ու այնպիսի տպավորություն է, որ բացի ՀՀԿ խմբակցությունից, Սամվել Նիկոյանից ու Էդուարդ Շարմազանովից, Աժ-ում որևէ մեկը ո´չ հանդիպումներ է ունենում, ո՛չ էլ որևէ գործով զբաղվում»,- ապա թերթը հավելում է.
«Մինչդեռ Աժ-ում ներկայացված է հինգ քաղաքական ուժ և տասնհինգ մշտական հանձնաժողով: Ավելին, «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր, որ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն էլ այս կայքը տեղադրել էր աշխատակազմի անունից շնորհավորանք»:











































