Լիբիայի որոշ ցեղերի և ցեղախմբերի առաջնորդներ, դաշտային հրամանատարներ և քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Լիբիայի արևմտյան Կիրենայիկի շրջանում, որտեղ գտնվում են նավթի մեծ պաշարներ, կստեղծվի ինքնավար խորհուրդ, որը կիրականացնի այդ շրջանի կառավարումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նման որոշում է կայացվել Բենղազիում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են մոտ 3 հազար պատվիրակներ: Նոր խորհուրդը ղեկավարելու է Լիբիայի նախկին թագավորի բարեկամը` Ահմեդ Ալ-Սենուսին:
Տրիպոլիում գործող Ազգային ժամանակավոր խորհուրդն այս մարմնի ստեղծումն անօրինական է համարել: Այնտեղ ասել են, որ նման որոշումը կասկածի տակ է դնում երկրի միասնականությունը:
Վերլուծաբանները նշում են, որ խորհրդի ստեղծումը վտանգում է Կիրենայիկիում գործող օտարերկրյա նավթային ընկերությունների գործունեությունը, քանի որ նրանք ստիպված կլինեն վերակնքել իրենց գործող պայմանագրերը:









































