ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր ասել է, որ ԱՄՆ-ը կերաշխավորի, որ Իսրայելը ձեռք բերի «ռազմական գերիշխանություն» իր հակառակորդների նկատմամբ այն ժամանակ, երբ երկրին հավանական վտանգ է սպառնում միջուկային Իրանից:
AFP-ն գրում է, որ Պանետան ասել է, թե ԱՄՆ-ը ցանկացած օգնություն կտրամադրի Իսրայելին, որպեսզի վերջինս ռազմական գերիշխանություն ձեռք բերի ցանկացած պետության կամ պետությունների կոալիցիայի դեմ, ինչպես նաև ոչ պետական դերակատարների դեմ:
Նախարարը ևս մեկ անգամ կրկնել է նախագահ Բարաք Օբամայի խոստումը անվտանգության աջակցության վերաբերյալ` ասելով, որ վարչակազմը մեծապես ավելացրել է Իսրայելին տրվող ռազմական օգնությունն այն բանից ի վեր, ինչ 2009 թվականին Օբաման մտել է Սպիտակ տուն։









































