Սպիտակ տունն այսօր ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցություններն Իրանի հետ, քանի որ հավատում է, որ դիվանագիտությունը՝ պատժամիջոցների հետ միասին, կարող է Թեհրանին համոզել բացահայտել իր միջուկային նկատառումները:
Ինչպես գրում է Associated Press-ը, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիետորն ասել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կաշխատեն բանակցություններում մոտեցումներ մշակելու վրա:
Վիետորը նաև ասել է, որ դրանից հետո Իրանի պարտականությունը պետք է լինի հստակ քայլերի միջոցով արդարացնել իր միջուկային ծրագիրը:
Ըստ խոսնակի՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն այսօր հաղորդել էին, որ համաձայնել են վերսկսել Իրանի հետ բանակցությունները:









































