Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Բաքվում աշխատանքներ են իրականացվում 1921թ. Կարսի պայմանագրի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու համար:
Ինչպես գործակալությանն ասել է ֆիլմի ռեժիսոր Տայիր Ալիևը, «Մենք միայն սկսել ենք աշխատանքները ֆիլմի սցենարի մշակման վրա, որն, անկասկած, հետաքրքիր պատմական իրադարձություն է»:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Կարսի համալսարանի պրոֆեսոր Խոջալի Նաջաֆը: Ֆիլմն, ըստ հեղինակների, հիմնված է լինելու ունիկալ փաստաթղթերի հիման վրա, որոնք կպատմեն պայմանագրի կարևորության մասին այն ժամանակվա Անդրկովկասի և Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ:
Սակայն կարելի է պատկերացնել, թե ինչ խեղաթյուրումներ կլինեն այս պայմանագրի հետ կապված, և այն ակնհայտ քարոզչական բնույթի կլինի: