ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ հազարամյակի սկզբին առաջացած կարևորագուն հարցերից մեկը, այն է՝ նվազեցնել այն մարդկանց թիվը, ովքեր չեն կարող օգտվել խմելու մաքուր ջրից, դեռևս ամբողջությամբ լուծված չէ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհի բնակչության 89%-ը այժմ հնարավորություն ունի օգտվել մաքուր ջրից: Միևնույն ժամանակ, գրեթե 800 մլն մարդ շարունակում է մնալ առանց խմելու ջրի, ընդ որում՝ նրանց 40%-ն ապրում է Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի երկրներում: