Մարտի 5-ին` ժամը 10.45-ի սահմաններում, «Նիսսան-Արմանդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































