Goal.com-ի տեղեկացմամբ Ֆրանսիայի առաջնության գործող առաջատար «ՊՍԺ»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեի ծառայություններով:
Պորտուգալացուն իր թիմում ցանկանում է տեսնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին:
«Նա հեշտությամբ կհարմարվի թիմի խաղաոճին և հիանալի կհամագործակցի Ալեքսի հետ: Ալեքսն ու Պեպեն կարող են դառնալ Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող կենտրոնական պաշտպանների լավագույն զույգը»,- հայտարարել է Անչելոտտին:
Պեպեի` Ֆրանսիա տեղափոխության հարցում խոչընդոտ կարող է հանդիսանալ նրա տրանսֆերի համար պահանջվող գումարը` 30 մլն եվրո, քանի որ ֆրանսիացիները պատրաստ են վճարել 25 մլն:
Պեպեի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ լրանում է 2016 թվականին:










































