«Առավոտ»-ը գրում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) կայքէջում հայաստանյան դիտորդ անդամների վերաբերյալ տեղեկատվության մեջ նշված են տվյալներ, որոնք Հայաստանի քաղաքական հասարակական շրջանակներին հայտնի չէին:
«Այսպես, Արմեն Աշոտյանն այս կայքէջում նշված է իբրև ՀՀԿ միջազգային քարտուղար, Արթուր Ղուկասյանը՝ «Օրինաց երկրի» գլխավոր քարտուղար: Իսկ «ժառանգության» դեպքում կուսակցության գլխավոր քարտուղար է նշված Ռուբեն Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանն էլ` միջազգային քարտուղար»:









































